Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները
Հայտնի են «Նա/Նե» մրցանակաբաշխության մրցանակակիրները: Ինչպես տեղեկացնում են Նա/Նե մամուլի գրասենյակից «Հեռուստատեսային նյութ» անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 15 հեղինակ: Առաջին մրցանակ չի սահմանվել, իսկ երկրորդ մրցանակի արժանացել է Արման Սուլեյմանյանը (Սիվիլնեթ), երրորդ մրցանակի` Անի Հակոբյանը (12TV), երրորդ մրցանակի` Նատալյա Օսյանը (Անկյուն + 3):
«Տպագիր հոդված» անվանակարգում նյութեր էին ներկայացրել 28 հեղինակ: Մրցանակակիրներ են` առաջին մրցանակի արժանացել է Լիանա Սիրունյանը «Հայաստանի զրուցակից» թերթի «Դե ասա` քաղաքավարի ամուսնալուծվել եք...» նյութի համար, երկրորդ մրցանակի արժանացել է Արթուր Հովհաննիսյանը («Հայացք» օրաթերթ, «Փարիզյան սուրճի» սեփականատերը վիրավորված ու դառնությամբ է հեռանում Հայաստանից» նյութի համար), երրորդ մրցանակի` Հռիփսիմե Ջեբեջյան («Առավոտ» օրաթերթ, «Ստրուկը փախավ տիրոջից» նյութի համար):
«Առցանց կամ բլոգի» հոդված անվանակարգում առաջին մրցանակ ստացել է Երանուհի Սողոյանը ( hetq.am, « Հայրն արգելել է աղջկան դպրոց գնալ. «Ես չեմ ուզե իմ էրեխեն 6 տղու հետ դասի նստի» հոդվածի համար), երկրորդ մրցանակ` Լուսինե Ավագյանը (ankakh.com, «Քրդուհին ոսկու, երազանքի ու ասեղնագործ գլխաշորերի մեջ» նյութի համար), երրորդ մրցանակի արժանացել են Փառանձեմ Հովհաննիսյանը և Սառա Խոջոյանը ( Media Lab, «Թաքնված մարմնավաճառություն. Կապանում պաշտոնապես չեն խոսում տարեցտարի ավելացող սեքս աշխատողների մասին» և «Երկնագույն էկրանի ուժը. հայկական սերիալները կնոջ դեմ բացասական կարծրատիպեր են ձևավորում» նյութերի համար):
«Սոցիալական և առևտրային գովազդ» անվանակարգում առաջին մրցանակ չի սահմանվել: Երկրորդ մրցանակ ստացել է Ստատուս Հոլդինգ ընկերությունը, երրորդ մրցանակ` Արտակարգ ալիքը:
«Ֆոտոռեպորտաժ» անվանակարգում իրենց աշխատանքներն էին ներկայացրել 8 հեղինակ և գործակալություն: Մրցանակակիրներն են`
Առաջին մրցանակակիրն է Փիրուզա Խալափյանը ( Media Lab, «Շների դրախտը. Երեւանում` դաշնակահար Նունեի հովանո ներքո» ֆոտոէսսե), երկրորդ մրցանակի արժանացել է Իննա Մխիթարյանը (hetq.am, Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյանին նվիրված ֆոտոպատմության համար), երրորդ մրցանակի` Ֆոտոլուր գործակալությունը` տարվա ընթացքում թեմային անդրադառնալու համար:
«Ռադիոնյութ» անվանակարգում մրցանակ չի սահմանվել:
Իսկ ժյուրիի հատուկ մրցանակի արժանացել է Անի Ասատրյանը` «Times Armenian»-ում տպագրված «Դժբախտ լինելու ազատությունս եմ ուզում» նյութի համար:
10.02.2012, 20:27
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր