ARM   RUS   ENG

Պետդուման պատրաստ է իր դիտորդներին գործուղել Սիրիա

ՌԴ Պետական Դուման պատրաստ է իր ներկայացուցիչներին գործուղել Սիրիա, որպես դիտորդներ, եթե ՌԴ-ն այդպիսի որոշում կայացնի: Այդ մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք պատրա՞ստ է Պետդուման իր ներկայացուցիչներին ուղարկել Սիրիա, եթե ՌԴ-ն համաձայնի դիտորդներ ուղարկել այդ երկիր, Նարիշկինը պատասխանել է. «Եթե զգացվի դրա կարիքը, այո»:

Նշվում է, որ Պետդուման այսօր քննարկել է իրավիճակը Սիրիայում, պատգամավորները կոչ են արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ոչ մի դեպքում չորդեգրել Սիրիայում հակամարտության կողմերից որևէ մեկի դիրքորոշումը: Այս մասին հաղորդում է regnum.ru կայքը:
 

10.02.2012, 18:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |