Կառավարությունը սիրուն աչքերի համար ընտրել է «Ֆլեշին»
Կառավարության որոշմամբ` փետրվարի 15-ից գյուղացիներին մեկ լիտրը 350 դրամով դիզվառելիք է տրամադրվելու. սա շուկայական գնից 100 դրամ պակաս է: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Aysor.am-ի թղթակցի այն դիտարկմանը, թե ինչո՞ւ մրցույթ չհայտարարվեց, գուցե հնարավոր էր ավելի էժան գնով վառելիք տրամադրել, գյուղնախարարը պատասխանեց. «Գնումների կազմակերպման գործընթացը շատ երկար է տևում` 1-2 ամիս, ընթացակարգեր կան»:
Նա նաև հավելեց, որ ընտրվել է այն կազմակերպությունը, որը մատչելի գնով և ավելի որակյալ վառելանյութ է ներկրում և մատակարարում:
Հարցին, թե հնարավո՞ր չէմ որ ընթացակարգերը շրջանցելու այս գործընթացը վատ նախադեպ դառնա կամ չի համարվո՞ւմ արդյոք օրենսդրական խախտում, գյուղնախարարը պատասխանեց. «Ֆլեշ ընկերությունից առանց մրցույթի դիզվառելիքի ներկրման հետ կապված` օրենսդրական խախտում չեմ տեսնում: Անգամ կոռուպցիոն ռիսկեր չկան»:
Նշենք, որ թեև գյուղնախարարը նշեց, որ դիզվառելիքի մրցույթի համար 1-2 երկու ամսի կպահանջվեր, կարող ենք նկատել, որ գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին դեռ բավական ժամանակ կա, դրսում ձյուն-ձմեռ է: Այնպես որ, կառավարությունը որոշել է` միայն Ֆլեշ, բայց թե հատկապես ո՞վ էր այդպես որոշել, մնաց առկախ. ուզում են` լավ լինի, եղավ` ինչպես միշտ:
10.02.2012, 16:24
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր