Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին:
«Երկու տարի առաջ դեսպանատուն բացելով Քուվեյթում՝ հայ-քուվեյթյան հարաբերությունները բարձրացան որակապես նոր մակարդակի: Մեր աշխատանքները պետք է բացահայտեն այն խնդիրները, թե որոնք են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը: Քուվեյթը կապիտալ արտահանող երկիր է և այդ առումով մենք պետք է կարողանանք առաջարկել հետաքրքիր ներդրումային ծրագրեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ,դեսպանը նշել է, որ իր երկրի կառավարությունը ևս շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները՝ տարբեր ուղղություններով:
Բասսամ Մուհամմադ Ալ-Քաբանդիին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Քուվեյթի վարչապետի ջերմ ողջույնները և կառավարության ղեկավարին հրավիրել մասնակցելու իր երկրի անկախության տոնին նվիրված միջոցառումներին:
10.02.2012, 17:07
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր