10 մարդու փոխարեն կոճակ սեղմելն՝ ըստ Վահան Հովհաննիսյանի
Խորհրդարանում երեկ կրկին անգամ գրանցվեց այն փաստը, որ շատ պատգամավորներ բացակա պատգամավորների փոխարեն քվեարկում են։ Սակայն այս անգամ այդ փաստը մեծ աղմուկ ու արձագանք ունեցավ։ Կարգը խախտողները հիմնականում «Հանրապետական» խմբակցության պատգամավորներն էին։ Այսօր ևս խորհրդարանում տեղի ունեցած ճեպազրույցների հիմնական թեման այդ երևույթի քննարկումն էր դարձել։
ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղի ունեցածը բնութագրեց այսպես. «Սա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժն իրականության մեջ ուժ չէ. ուժ է՝ ուժի զոռով։ Ոչ համոզելու, ոչ էլ իր ասածը որպես ճշմարտություն տեղ հասցնելու ունակություն այլևս չունի։ Նույնիսկ սեփական խմբակցության քվեարկությունը կազմակերպել չի կարողանում։ Դրա ավելի վառ օրինակը եղավ մի քանի օր առաջ, երբ կոալիցիոն խմբակցություններից մեկը լքեց դահլիճը և պարզվեց, որ բացարձակ մեծամասնություն ունեցող Հանրապետականը չի կարողանում օրենք անցկացնել»։
ՀՅԴ պատգամավորը նշեց, որ այն, ինչ տեղի է ունեցել՝ նոր երևույթ չէ, բայց «փորձել հաղթահարել սեփական անզորությունը՝ 10 մարդու փոխարեն կոճակ սեղմելով, սա բնութագրում է ոչ միայն կոնկրետ սեղմողներին, կամ նրանց խմբակցութունը, այլ սա ամբողջ քաղաքական համակարգի մասին է խոսում»։
«Եթե դու նպատակիդ հասնելու համար կարող ես թքել և շրջանցել օրենքը, ինչի՞ պիտի ես հավատամ, որ դու՝ չնայած բոլոր խոստումներիդ, արդար ընտրություն ես անցկացնելու Հայաստանում։ Չէ՞որ նպատակդ իշխանության մնալն է։ Եթե դա Հանրապետականի ու նրա ղեկավարների նպատակն է և նրանք նույնիսկ մի օրենք անցկացնելու հարցում այդ նպատակն ավելի բարձր են գնահատում, քան երկրի իմիջը, Ազգային ժողովի և իրենց սեփական արժանապատվությունը, եթե այս դեպքում նպատակին հասնելու համար ցանկացած միջոցի գնում են, ուրեմն՝ միշտ էլ կգնան։ Ուրեմն՝ մենք պետք է պատրաստ լինենք մի իրավիճակի, երբ հանկարծ հասարակության աչքերը կբացվեն, ու բոլորը կհասկանան, որ խոստումները սուտ են և էլի նորից փորձ է արվելու, որ ամեն գնով հասնել իրենց նպատակին։ Իհարկե հիմա ավելի դժվար կլինի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։
10.02.2012, 15:43
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր