ARM   RUS   ENG

Հնչակյան կուսակցությունը քննարկումների փուլում է

Առաջիկա ընտրություններում Հնչակյան կուսակցության մասնակցության-չմասնակցության հարցը դեռ չի որոշվել և քննարկման փուլում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը:

Նա հայտնեց նաև, որ ներկայում ակտիվ քննարկումներ են ընթանում, սակայն ավելին ասել չցանկացավ` նշելով, որ առաջիկայում, երբ որոշում կայացվի, այդ մասին կհայտարարվի:

Պատասխանելով հարցին, թե ճի՞շտ է, որ ՀՀԿ-ին միանալու խոսակցություններ կան, Վ.Շիրխանյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ին միանալու առաջարկ չի եղել. «Մենք սոցիալիստական ուժ ենք և դավանում ենք ոչ թե զուտ նպատակին, այլ` գաղափարախոսությանը»,- ասաց նա` նշելով, որ որոշ լիբերալ կուսակցությունների կողմից համագործակցության առաջարկներ եղել են, սակայն դրանք քննարկվում են:

Խոսելով հայուր տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկի մասին` Վ.Շաիրխանյանն ասաց, որ իրենց կուսակցությունը ձեռնպահ է այդ առաջարկներին:
 

10.02.2012, 14:52

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |