Գյուղատնտեսություն. Ոռոգում
Ոլորտը
Գյուղատնտեսական տարին սարերի հետևում չէ, շուտով կսկսվեն գարնան գյուղատնտեսական աշխատանքները, ոլորտի անելիքները, խնդիրները, մնացին հետևում: Նոր տարի, նոր էջ, ոլորտը գերակա է, խնդիրները ձանձրանալու չափ հին:
Այս տարի կառավարության որոշմամբ պարարտանյութի մեկ պարկը 6000 դրամով կարող են գնել հողամշակությամբ զբաղվողները, դիզվառելիքի մեկ լիտր 350 դրամ Ֆլեշ ընկերությունը կվաճառի գյուղացիներին, սերմերի բաշխում է իրականացվում. արդյո՞ք այս տարի կառավարության քայլերը կօգնեն ոլորտին, կավելացնեն խիստ կրճատված ցանքատարածությունները, որը գյուղատնտեսության հիմնական խնդիրն է:
Կառավարության` գյուղոլորտին աջակցության ծրագրերում չկա ոռոգման ջրի հարցը, որը ավելի քան կարևոր է, եթե չկա պարարտանյութ, կցանեն` կստանան վատ բերք, եթե չկա ջուր` ոչինչ չեն ցանի: Չզրյոացնելով ոլորտին ուղղված քայլերը, այնուամենայնիվ ոռոգման հարցը մնում է արդիական թե' գնի, թե' տրամադրման ժամանկացույցի, թե' ընդհանրպես լինել-չլինելու հետ կապված: Այսօր էլ համայնքներ կան, որտեղ ոռոգման ջուր պարզապես չկա:
Բնակիչները
Արարատի մարզի Այգեպատ գյուղի մի բնակչուհի պատմեց, որ ամռանը դույլով է ծաղկանոցի ծաղիկները ջրում, ոռոգման ջուր չունեն, եթե տանը տղամարդ չկա, որ գնա համագյուղացիների հետ կռիվ անի, փորձի իրենց այգին էլ ջրել, ապա կմնան առանց ոռոգման ջրի, համագյուղացիները մեղավոր չեն. Ջուր գրեթե չեն տեսնում, եթե լինում էլ է` ուրեմն կռիվ է:
«Բակում ոչ մի բույս չեմ կարողանում աճեցնել, ջուր չկա: Դաշտում ծիրանի այգի ունեմ` ցանկանում են վաճառել, բայց ոչ ոք չի գնում, որովհետև ոռոգման ջրի հարցը լուծված չի»,- բողոքեց նա:
Նշենք, որ Արարատի մարզում` երևանամերձ համայնքներում ոռոգման ջրի խնդիրը մարդիկ լուծում են արտեզյան ջրերի հաշվին, սակայն այդ ջուրը ոչ բոլոր վայրերում է հասանելի և կա:
Մարզի Մրգավետ գյուղում, երևի թե հենվելով այն հանգամանքի վրա, որ գյուղում հիմնականում օգտվում են արտեզյան ջրերից, ոռոգման ջուրը գյուղ չի հասնում և ովքեր չունեն` ապավինում են բախտին, որը ինչպես գիտենք բավականին քմահաճ է, իսկ հայկական բախտը` էլ ավելի:
Ատեզյան ջրերը
Այժմ էլ խնդիր է նաև արտեզյան ջրերը, քանի որ Արարատի մարզում ծաղկող ձկնաբուծության հետևանքով, արտեզյան ջրերի հորիզոնը իջել է` խնդիր առաջացնելով այդ ջրից օգտվողների, և մեծ առումով տարածաշրջանի, նաև հանրապետության համար:
Արտեզյան ջրից օգտվողները բողոքում են, որ արդեն 1-2 տարի է արտեզյան ջուրը շատ քիչ հոսքով է դուրս գալիս, ստիպված են խորացնել հորը, լրացուցիչ հորատում կատարել. այժմ ջուր են վերցնում մինչև 13 մետրից, տարբեր վայրերում տատանվում է:
Նշենք, որ Արարատյան դաշտավայրի տակ գտնվում է քաղցրահամ ջրերի մեծ պաշարներ, որոնք, ըստ մասնագետների, Սևանի պաշարներից հետո երկրորդ տեղում է և կարելի է անհրաժեշտության դեպքում օգտագործել, ըստ
անհրաժեշտության:
Պաշտոնական
ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի Ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ Կարեն Դաղբաշյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, հանրապետության գրեթե 50 տոկոսը ոռոգում է իրականացնում մեխանիկական եղանակով. Գրեթե ամբողջովին պոմպակայաններով են ոռոգվում Նոյեմբերյանի տարածաշրջանը, Իջևանը: Մասիսում խորքային հորերից ջուր հանելու համար դարձյալ էլեկտրաէներգիա է ծախսվում:
«Հայաստանի ջրամբարները բավարար չեն ոռոգման համար, ինչքան ջրամբարներ էլ ունենանք, ջուրը իրոք մեզ չի բավականացնում, բայց խոնավ տարիներ կան, ջրամաբարում ջուրը մնում էլ է»,- շեշտեց նա և հավելեց, որ լավ կլիներ ջրամբարաշինության ծրագիր իրականացվեր, որը միլիոնավոր դոլարներ արժե:
ՀԿ-ների տեսակետը
Ջրային, կլիմայական և ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոնի ղեկավար Թրահել Վարդանյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը 80-ից ավելի գործող ջրամբար ունի, մոտավորապես 1,5 մլրդ խմ կուտակված: Հանրապետությունում կա նաև 32 կիսակառույց ջրամաբարներ, որոնք շահագործելու դեպքում ամբարված ջրի պաշարը կհասնի մոտավորապես 1 մլրդ խորանարդի:
Թ. Վարդանյանը հաղորդեց նաև, որ 80-ականներին վերջին Հայաստանը օգտագործում էր մոտավորապես 3,5 մլրդ խմ ջուր, առանձին դեպքերում` 3,8 և ոռոգման, և ջրամատակարման և արդյունաբերության համար. 2,8 մլրդ խմ ջուր ոռոգամն համար էր, «շատ էինք օգտագործում, չափից ավելի»:
«2010-11թ-ի վիճակագրական տվյաներով օգտագործում ենք 2,1 մլրդ խմ ջուր: Ոռոգման ջուր ստանում ենք ինքնահոս և մեխանիկական եղնակներով, նաև պոմպերի միջոցով ստորգետնյա ջուր ենք դուրս մղում»,- ասաց նա:
Ջրամբարներ
Թրահել Վարդանյանը նշեց, որ 82 գործող ջրամբարների 70 տոկոս չվերանորգված են խորհրդային տարիներից ի վեր և որոշակի վտանգի տարրեր պարունակում են: «Սովետական տարիներից հետո գրեթե ոչինչ չի արվել, և դրանք պոտենցիալ վտանգ կարող են ներկայանցել»,- ասաց Թ. Վարդանյանը:
Ըստ նրա, հնարավորություն կա անցնելու ոռոգման ինքնահոս եղանակի, որը սակայն պետք է արվի հաշվարկների, համեմատության արդյունքում. «Կարող է պատահել, որ ծախսերը ավելի մեծ լինեն և իրականացված աշխատանքը կարող է աշխատանքը չարդարացնել»:
Իսկ այն հարցին կա արդյո՞ք Հարապետությունում չոռոգվող համայնքներ, Թրահել Վարդանյանը պատասխանեց. «Միանաշանակ հա, բայց հաստատ չեմ կարող ասել, թե որտեղ, բայց` կա»:
Ամփոփում. Մի կտոր հաց` երկնքից կախված
Մինչև գումար ճարեն, մինչև ջրամբարները կառուցեն-վերանորոգեն, մինչև էժան ջուր հայթայթեն, մինչև ողջ հանարպետությունը ոռոգման ջրով ապահովեն, մինչև մարդկանց ջրբաշխների ձեռքից ազատեն, մինչև ջուրն էժանացնեն, մինչև…
Գոհար Ստեփանյան
10.02.2012, 13:57
Aysor.am
20:31 • 21/05, Գերմանացի բժիշկը վիրահատել է 8 հոգու
20:05 • 21/05, Դյուրավառ և պայթուցիկ նյութերի վաճառքն արգելվում է
19:53 • 21/05, Ծաղկապատվում են նաև Երևանի մուտքերին հարող տարածքները
19:46 • 21/05, Ս. Զոլյանը դիմել է իր նախկին գործընկերներին
19:39 • 21/05, Բ. Սահակյանը դատավորներ նշանակելու հրամանագիր է ստորագրել
19:08 • 21/05, ՌԴ Դաշնային խորհդի պատվիրակությունն այսօր հյուրընկալվել է ԱԺ-ում
18:36 • 21/05, Նորամուծություն` մաքսային ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ
18:25 • 21/05, ՀՀ տարածքում կկառուցվի 130 նոր հակակարկտային կայան
18:17 • 21/05, Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
18:05 • 21/05, Քահանա. Չպետք է խրախուսվի ԼԳՏԲ-ների առաջխաղացումը
Գլխավոր