ARM   RUS   ENG

Ձյան պատճառով արձակուրդ չի լինի

Ուսուցիչների, ծնողների և աշակերտների շրջանում այսօր տեղեկություն է տարածվել, թե ձյան պատճառով երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը ժամանակավորապես կըդհատվեն։

ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ նախարարությունում նման հարց չի քննարկվել, նման խնդրի նախարարությունը չի անդրադարձել, ուստի՝ հանրապետության բոլոր դպրոցներում դասերը կընթանան սովորականի պես։
 

10.02.2012, 16:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |