ARM   RUS   ENG

Եմենում գնդակահարել են ցուցարարներին

Եմենի կառավարական զորքերը երկրի հարավում գտնվող Ադեն քաղաքում գնդակահարել են բողոքի ցույցի մասնակիցներին:

Ավելի քան 2.000-ոց ամբոխի նկատմամբ սկզբում արցունքաբեր գազ է կիրառվել, այնուհետև զորքը կրակել է մարտական փամփուշտներով:

Նշվում է, որ միջադեպի արդյունքում զոհվել է 2 մարդ, ևս 10-ը`վիրավորվել են:

Ցուցարարները փետրվարի 21-ին նախատեսված նախագահական ընտրությունների նախօրեին պահանջել են ավելի մեծ իրավունքներ ժողովրդի համար:

Ցույցի մասնակիցները սկսել են իրենց ագրեսիվ դրսևորել` այրել են ավտոմեքենաների անվադողեր և սկսել են տեղական ընտրական հանձնաժողովի շենքի գրոհը: Այս մասին հաղորդում է newsru.com կայքը:
 

10.02.2012, 18:54

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |