ARM   RUS   ENG

Որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է

Փետրվարի 14- ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Տեառն Ընդառաջը կամ Տրնդեզը։

Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ Տեր Պողոս քահանա Հովհաննիսյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ փետրվարի 13-ի երեկոյան կատարվում է Նախատոնանքի արարողություն, որի ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն. որի ընթացքում օրհնվում է երկրի չորս կողմերը։ Իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 14-ին, բուն Տրնդեզն է։ Այդ օրն է կատարվում է Սուրբ Դիվանման Պատարագը։

«Անդաստանի արարողության ընթացքում հոգևորականների թափորը մոմերը ձեռքներին դուրս են գալիս եկեղեցու բակ, վառում են խարույկը։ Խարույկ վառելն ավելի շատ կապված է ազգային սովորույթի հետ, որովհետև մեր եկեղեցին ազգային եկեղեցի է, հետևաբար՝ ազգային սովորույթները պահպանող եկեղեցի է»,- ընդգծեց Տեր Պողոս քահանա Հովհաննիսյանը։

Նա նաև նշեց, որ խարույկ վառելը չի կապվում հեթանոսության հետ. «Խարույկի վրայով թռչելով կամ խարույկի շուրջը պտտվելով, ավելի շատ` ոտնակողխ է արվում կրակն ու հեթանոսական սովորույթները»,- նշեց նա։։
 

11.02.2012, 12:13

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |