ARM   RUS   ENG

Ամերիկյան օդուժը կտրուկ ավելացրելէ թռիչքների քանակը Պարսից ծոցում

ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի մարտական և ռազմա-տրանսպորտային օդուժի թռիչքների քանակը Պարսից ծոցի ուղղությամբ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կտրուկ ավելացել է: Այդ մասին տեղեկություններ են տարածել իսրայելական ԶԼՄ-ները` հղում անելով տեղեկացված զինվորական աղբյուրների:

Նշվում է, որ ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերը թռիչքներ են իրականացնում Սինայի թերակղզու շրջակայքում և, այնուհետև, Սաուդյան Արաբիայի օդային տարածքով` դեպի Պարսից ծոց:

Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները այդ տարածաշրջան են տեղափոխում զորքեր և զինտեխնիկա:

Հաղորդում է «Ինտեռֆաքս» գործակալությունը:

 

11.02.2012, 11:03

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |