ARM   RUS   ENG

Այսօր և առաջիկա մի քանի օրերին` առանց տեղումների եղանակ

Փետրվարի   11-ի ցերեկը հանրապետության արևելյան շրջաններում, 15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, տեղ-տեղ մառախուղ, փետրվարի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ, 11-ին առանձին վայրերում քամու ուժգնացում 15-20 մ/վրկ, լեռներում և լեռնանցքներում` բուք, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 12-ի գիշերը կնվազի 7-12, ցերեկը` 3-5 աստիճանով, 15-ին նույնքանով կբարձրանա:

ԱԻն հիդրոօդերևութաբանության ծառայության հաղորդագրության համաձայն, փետրվարի 11-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ, քամու ուժգնացում 10-15 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Այսօր  ցերեկը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ին հնարավոր է թույլ ձյուն: 

11.02.2012, 11:04

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |