Մի երկրաշարժն էլ բավական է
ՀՀ վարչապես Տիգրան Սարգսյանն անցյալ տարվա դեկտեմբերին Գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում հանձնարարեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կներկայացնի Երևանի այն բազմաբնակարան շենքերի ցանկը, որտեղ անհրաժեշտ են վերականգնողական աշխատանքեր:
Երկրաբան Ռուբեն Յադոյանը այդ նիստին ներկա չի գտնվել, անցել է թոշակի, բայց խոստովանում է` Հայաստանում ոչ սեյսմակայուն շենքերի խնդիրը միշտ էլ առաջնային է եղել, բայց պատշաճ ուշադրության երբեք չի արժանացել: «Հայաստանի ռելիեֆը ամեն տասը մետրը մեկ փոխվում է, բայց նոր շենք կառուցելիս նորից հետազոտություն չէին իրականացնում, այլ վերցնում էին կողքի շենքի համար արված հետազոտությունը և հիմք ընդունում նորի համար: Խոսքը հատկապես վերաբերվում է խորհրդային տարիներին կառուցված շենքերին»,- ասում է երկրաբանը:
Ռուբեն Յադոյանը այս թեման երևի իր հետ թոշակի կտաներ, եթե չլիներ խորհրդային տարիներ կառուցված շենքերը հաստատող հանձնաժողովի անդամ: Խոստովանում է` իրենց հանձնաժողովն է հավանություն տվել Երևանի գրեթե բոլոր շենքերի շինարարությանը: Միայն հիմա` թոշակի անցնելուց հետո, խոսոտվանում է, որ շենքերի մեծ մասը իրականում չեն համապատասխանել ներկայացված ցուցանիշներին: «Խորհրդային տարիներին դեռ ավելի լավ էր, անկախացումից հետո ոչ պաշտոնական հրաման կար` շինանյութը խնայելու համար շենքի սեյսմակայունությունը գրել ավելի շատ, քան կար իրականում: Փաստ է, որ Հայաստանը գտնվում է սեյսմավտանգ այնպիսի գոտում, որ ամեն պահի կարող են նոր երկրաշարժեր լինել, իսկ մեկն էլ կարող է ճակատագրական դառնալ: Նորակառույց շենքերը ևս ավելի սեյսմակայուն չեն, քանի որ նրանցից շատերը կառուցելիս` երկրաբանական հիմնավոր ուսումնասիրություն չի կատարվում»,- պատմում է երկրաբանը:
Գուրգեն Նամալյանը ԱԻՆ Շենքերի և շինություների սեյսմակունության բաժնի պետն է: Ռուբեն Յադոյանի առաջադրած խնդրին ծանոթ է, բայց այդքան մեծ վտանգ չի տեսնում, միգուցե այն պատճառով, որի իր աշխատանքը արդեն արդյունքի ուսումնասիրումն է.
«Այո, Հայաստանում, և մասնավորապես Երևանում, շատ կան վթարային շենքեր, որոշներում մարդիկ շարունակում են ապրել, չնայած քաղաքապետարանի կողմից արգելանքին: Սակայն նորկառույց շենքերը կառուցվում են եվրոպական չափանիշներով, և ունեն ավելի մեծ սեյսմակայունություն: Ամեն դեպքում, ես երկրաբան չեմ և մեր աշխատանքը միայն արդյունքի ուսումնասիրումն է»,- նշեց Գ. Նամալյանը:
Նշենք, որ երբ վերջերս տարածվեցին Հյուսիսային պողոտային քանդման մասին լուրերը, ակամայից հիշեցին Ռուբեն Յադոյանին, ով առաջինն էր, որ դեմ էր դրա կառուցմանը: «Երևանի գետնի տակ կար տուֆի հաստ շերտ, որը հրապարակի կառուցման ժամանակ գողացան բանվորները, և քանի որ Երևանի տակ անընդհատ հոսում են ստորգետնյա ջրեր, կենտրոնի շենքերի քանդման վտանգն ավելի մեծացավ»,- ասաց երկրաբանը:
Ռուբեն Յադոյանը գտել է նաև ելքը: «Հիմա կան այնպիսի նյութեր, որոնց միջոցով կարելի է առանց շենքը քանդելու ամրացնել հիմքը: Ես արդեն դիմել եմ Երևանի քաղաքապետարան այդ առաջարկով: Մեթոդը մի քիչ ծախսատար է, բայց ,կարծում եմ, ոչ ավելի, քան մարդկային կյանքը»,- նշեց նա:
Երկրաբանի ընտրությունը պարզ է, իսկ թե որը կնախընտրեն քաղաքապետարանում, պարզ կդառնա շուտով:
11.02.2012, 14:47
Aysor.am
18:49 • 22/05, Սիրիայի ընդդիմությունը մեղադրում է կառավարական զորքերին
18:28 • 22/05, Այրվում է ՀՀԿ գրասենյակի տանիքը
18:22 • 22/05, Քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ
18:14 • 22/05, Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորքի նոր ղեկավարին
17:47 • 22/05, Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ՆԱՏՕ-ին 2014 թ.-ին
17:27 • 22/05, Հայտ է ներկայացրել 8 ընկերություն
17:20 • 22/05, Ռուբեն Հովսեփյանն ազատվեց պաշտոնից
17:11 • 22/05, Հելսինկյան ասոցիացիայի կայքը ենթարկվել է հակերային հարձակման
17:03 • 22/05, Դասընթացներ զորակոչիկների համար
16:55 • 22/05, Դ. Մեդվեդևը ստացել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամատոմս
Գլխավոր