ARM   RUS   ENG

Ոստիկան. «Ես իմ գրպանում ունեմ քաղաքապետի հրամանը»

Մաշտոցի պուրակում բնապահպանների և ոստիկանության միջև շարունակվում է բախումը: «Ես իմ գրպանում ունեմ քաղաքապետի հրամանը»,-ակտիվիստներին ի պատասխան ասում է ոստիկանության բարձրաստիճան ներկայացուցիչը, ով չցանկացավ ներկայանալ:

Ցուցացարների հետ արդեն հանդիպել են ՀՀ ոստիկանապետը և քաղաքապետարանի ներկայացուցիչը: «Մեզ ասացին, որ ամեն ինչ օրինական է, ու տվեցին քաղաքի այս հատակագիծը, ոչ ամսաթիվ կա վրան, ոչ կադաստրից հաստատման մասին վկայականը: Սա ինչ-որ կեղծ փաստաթուղթ է»,- ասում է «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնության անդամ Գոհարը:

Ակցիային ելույթ ունենալու առիթը բաց չէր թողել նաև Զարուհի Փոստանջյանը: «Եթե չազատեն տարածքը ոստիկաններից ու մարդկանց չթողնեն, ես կդիմեմ Եվրոպական դատարան»,-սպառնաց Զ. Փոստանջյանը:

Նշենք, որ այս պահին ակտիվիստները փակել են ցեմենտբետանախառնիչի մուտքը շինհրապարակ: Շարունակվում է նրանց ու ոստիկանության միջև բանավեճը:
 

17.02.2012, 13:21

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |