ՀՀ Սահմանադրությունը հասանելի կլինի նաև կույր մարդկանց համար
«Տեղեկատվական հասանելիություն տեսողության խանգարում ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում ստեղծվել է «ՀՀ սահմանադրություն և ընտրական օրենսգրքի հոդվածներ» աուդիոսկավառակը, որի ներկայացումը տեղի կունենա սույն թվականի փետրվարի 24-ին ժամը 12:00-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ սրահում:
Ծրագրի նպատակն է ՀՀ Սահմանադրությունը և ընտրական օրենսգրքի հոդվածները հասանելի դարձնել կույր մարդկանց համար: Աուդիոսկավառակում տեղ են գտել նաև ընտրական օերնսգրքի այն հոդվածների մեկնաբանությունները, որոնք առնչվում են տեսողության խանգարում ունեցող մարդկանց ընտրելու իրավունքերին և ընտրություներին մասնակցելու կարգին:
Հրավիրված հյուրերի շարքում են Մարդու իրավունքների պաշտպան՝ Կարեն Անդրեասյանը, Հայաստանի կույրերի միավորման նախագահ՝ Աբել Հակոբյանը և այլ բարձրաստիճան անձինք:
Ծրագիրն իրականացվում է «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության կողմից «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Այս մասին հաղորդում է «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության մամլո ծառայությունը:
22.02.2012, 18:33
Aysor.am
18:49 • 22/05, Սիրիայի ընդդիմությունը մեղադրում է կառավարական զորքերին
18:28 • 22/05, Այրվում է ՀՀԿ գրասենյակի տանիքը
18:22 • 22/05, Քննարկվել են պաշտպանական ոլորտի իրավական ապահովման խնդիրներ
18:14 • 22/05, Տարոն Մարգարյանը ներկայացրել է Նոր Նորքի նոր ղեկավարին
17:47 • 22/05, Վրաստանը պատրաստ կլինի անդամակցել ՆԱՏՕ-ին 2014 թ.-ին
17:27 • 22/05, Հայտ է ներկայացրել 8 ընկերություն
17:20 • 22/05, Ռուբեն Հովսեփյանն ազատվեց պաշտոնից
17:11 • 22/05, Հելսինկյան ասոցիացիայի կայքը ենթարկվել է հակերային հարձակման
17:03 • 22/05, Դասընթացներ զորակոչիկների համար
16:55 • 22/05, Դ. Մեդվեդևը ստացել է «Միացյալ Ռուսաստան» կուսակցության անդամատոմս
Գլխավոր