ARM   RUS   ENG

ՄԱԿ-ի տեսուչներին արգելվում է մտնել Իրանի միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ի տեսուչներին արգելվում է մուտք գործել Իրանի միջուկային օբյեկտներ: Այս մասին, «Եվրոնյուզ» լրատվական գործակալության հաղորդմամբ, հայտարարել է ՄԱԿ-ի միջուկային զենքի հարցերով տեսչությունը:

Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է. «Երկու օր տևած բանակցություններից հետո Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալությունը (ԱԷՄԳ) չկարողացավ Փարչինի հիմնական ռազմական վայր այցելելու թույլտվություն ստանալ: Նրանք կասկածում են, որ այն օգտագործվում է որպես զենքի փորձարկման կենտրոն: Այսքան ամիսների ընթացքում ԱԷՄԳ-ի խումբը երկրորդ անգամ առանց պատասխանի կվերադառնա»:

Նկատենք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը չեն բացառել Իրանի միջուկային հնարավորությունների դեմ ուժի կիրառումը, եթե դիվանագիտության և պատժամիջոցների միջոցով չհաջողվի կասեցնել Իրանի միջուկային ծրագրերը: Ի պատասխան այդ սպառնալիքների` իրանցի բարձրաստիճան զինվորականները հայտարարել են, որ, եթե Իրանի ազգային շահերը վտանգվեն, ապա թշնամիների դեմ համապատասխան գործողություններ կսկվեն: 

22.02.2012, 20:42

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |