ARM   RUS   ENG

«Կինը և բիզնեսը էքսպո 2012»՝ Երևանի քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցավ «Կինը և բիզնեսը էքսպո 2012» մասնագիտացված ցուցահանդեսի պաշտոնական բացումը։

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Գործարար հայուհի» կազմակերպության և ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ։ Հանդիսավոր բացմանը ներկա էին ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Մկրտիչ Մինասյանը, գործարար կանայք, հյուրեր։

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ցուցահանդեսն արդեն 11-րդ անգամ է անցկացվում, իսկ վերջին 5 տարիներին՝ ՀՀԿ կանանց խորհրդի աջակցությամբ։

Հ. Նաղդալյանը տեղեկացրեց նաև, որ այսուհետև ցուցահանդեսը ոչ թե տարին մեկ, այլ երկու անգամ կկազմակերպվի՝ գարնանը և աշնանը. «Գարնանային ցուցահանդեսին ավելի շատ ներկայացված կլինեն այն կանայք, ովքեր ավելի կայացած, ավելի կոմերցիոն բնույթի բիզնես ունեն։ Իսկ աշնանային ցուցահանդեսը, որը նույնպես կընթանա «Գործարար հայուհի» խորագրի ներքո, նվիրված կլինի այն կանանց, ովքեր նոր են սկսում իրենց ճանապարհը բիզնեսում, ովքեր զբաղվում են ժողովրդական արհեստները վերածնելով, վերականգնելով»։

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայ կանանց նախ շնորհավորեց կանանց միամսյակի առթիվ, ապա նշեց, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել ու օգնել հայ գործարարներին. «Քաղաքապետարանի դռները բաց են նմանատիպ միջոցառումների համար։ Մենք պատրաստ ենք համատեղ, միասնական ուժերով նման միջոցառումներ իրականացնել»։

Քաղաքապետի խոսքերով՝ արդեն երկու տարի է, որ միջոցառումն անցկացվում Երևանի քաղաքապետարանում, ինչն արդեն ավանդույթի է վերածվում. «Վստահ ենք, որ գործարար հայ կանայք քաղաքապետարանի ուժն ու ռեսուրսը կօգտագործեն իրենց գործունեությունն ավելի ամրապնդելու և առաջ տանելու համար»,- ասաց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացման արարողությունից հետո ներկաները ծանոթացան ներկայացված ցուցադրություններին։
 

31.03.2012, 14:56

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |
Լրահոս

22:20 • 19/05, Բաց դռների օր Եվրոպական Խորհրդարանում. Ֆոտոշարք

21:48 • 19/05, Արևային մարտկոցներով աշխատող աշխարհի ամենամեծ նավը. Ֆոտոշարք

21:12 • 19/05, ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է տոնահանդեսի ժամանած մարդկանց խմբի մեջ

20:51 • 19/05, Ջոն Լենոնի և Ջորջ Հարրիսոնի կիթառը վաճառվել է աճուրդում

20:36 • 19/05, Վաղարշյան փողոցում մեքենան ջրածածկվել է

20:19 • 19/05, Պատմություններ ջուրը նետած շշով նամակների մասին. Մաս 1

19:38 • 19/05, Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին

19:21 • 19/05, Ալ Կապոնեի եղբայրը ոստիկան էր. Հետաքրքիր փաստեր հայտնիների մասին

18:55 • 19/05, Գլխի մաշկի թեփոտում. Պատճառներ

18:27 • 19/05, «Ջա Մյուզիքի» 23-ամյա վաճառողը տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր

17:59 • 19/05, Այսօր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն է

17:36 • 19/05, Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլին (Տեսանյութ)

17:10 • 19/05, «Ժառանգություն». Հայաստանում վիճակը պայթյունավտանգ է. Կարող է ուշ լինել

16:53 • 19/05, Giorgio Armani-ի նոր օծանելիքը կներկայացնի Քեյթ Բլանշետը

16:30 • 19/05, Մահացել է գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը

16:07 • 19/05, Մատուցողուհու սպանության մեջ կասկածվողը փորձաշրջան է անցել այդ ռեստորանում

15:50 • 19/05, Րաֆֆի. Տղամարդկություն չունեն, ուզում են մի ամիս ևս անուշ անեն աթոռի վրա

15:29 • 19/05, Անդրիաս Ղուկասյան. Նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն

15:12 • 19/05, «Ժառանգության» հայտարարությունը՝ զինվորի սպանության կապակցությամբ

14:28 • 19/05, Կենգուրուն ծեծել է ավստրալացի քաղաքական գործչին

13:51 • 19/05, Եգիպտոսը 10 դոլարով թանկացնում է զբոսաշրջության նպատակով տրամադրվող վիզան

13:30 • 19/05, Մոտկորի անտառապետի սպանության մեջ կասկածվողը կկալանավորվի

13:04 • 19/05, Ադրբեջանը գնել է Եվրատեսիլը. Բացահայտումներ (Տեսանյութ)

12:41 • 19/05, Մահացել է «Брат» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը (Տեսանյութ)

11:53 • 19/05, Բեռլուսկոնիի սիրուհիներին ստիպում էին կրել միանձնուհու հագուստ

02:25 • 19/05, «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը Դանիան է

01:11 • 19/05, Dorians-ի անթերի ելույթը «Եվրատեսիլի» եզրափակչում (Տեսանյութ)

00:45 • 19/05, «Տաշիր 2013»-ի մասնակիցները փոքրիկ հուշանվերներ ստացան

22:45 • 18/05, Նոյեմբերյանում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից