02/04/2012 16:23
Վաղը Երևանում կկայանա դիզայնի ցուցահանդես
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կալենց թանգարանի տնօրեն Սարո Կալենցը տեղեկացրեց, որ ապրիլի 3-ին բացվելու է Հայաստանում առաջին պրոֆեսիոնալ դիզայնի ցուցահանդեսը, որը ներկայացնելու է նկարիչ Էդուարդ Կարսյանի աշխատանքները` յուղաներկ, գրաֆիկա, նկարչություն կերամիկայի վրա և այլն:
Բանախոսը հիշեցրեց, որ Էդուարդ Կարսյանը հեղինակել է հայտնի ռեստորաններ, ժամանցային վայրերի ինտերյերներ. «Կակտուս», «Շերլոկ Հոլմս» «Մարկո Պոլո», «Սայաթ Նովա» և այլն:
Կալենց թանգարանի գործադիր տնօրեն Լարիսա Կատասանովանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կրում է «Էդուարդ Կարսյան. Հետահայաց» խորագիրը կամ «Ռետրո», քանի որ ներկայացվելու են Է. Կարսյանի 70-ականներից առ այսօր հեղինակած ստեղծագործությունները: Նա նաև հաղորդեց, որ ցուցահանդեսը տևելու է մեկ ամիս, սակայն հնարավոր է ցուցադրության ժամկետը երկարի:
Լ. Կատասանովան նաև հավելեց, որ նախատեսվում է ցուցահանդեսի բացումից հետո քննարկում անցկացնել Էդուարդ Կարսյանի հետ: