ARM   RUS   ENG

«ԱրմենՏել» ընկերությունը ահազանգում է

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է ֆիքսված հեռախոսակապի կորպորատիվ հաճախորդներին, որ վերջին շրջանում նկատվում են Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայանները չարագործների կողմից կոտրելու ու չարտոնված զանգեր կատարելու դեպքեր: Նման միջամտություններով չարագործները կատարում են զանգեր` միջազգային տարբեր ուղություններով: Արդյունքում հաճախորդները ստիպված են վճարել իրենց կողմից չկատարած զանգերի դիմաց: Այս մասին հաղորդում են «ԱրմենՏել» հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Ընկերությունը կոչ է անում Asterisk համակարգի վրա աշխատող ծրագրային հեռախոսային կայաններն օգտագործող հաճախորդներին կատարել կարգավորումներ` չարտոնված զանգերից խուսափելու համար: Համապատասխան հրահանգները տեղադրված են «ԱրմենՏել» ընկերության պաշտոնական կայքի` safe.beeline.am էջում:

Ընկերությունը հորդորում է իր հաճախորդներին կասկածելի ուղություններով զանգեր հայտնաբերելու դեպքում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին:
 

06.04.2012, 16:06

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

14:53 • 30/08, Աշոտ Տեր-Մաթևոսյանը՝ նոր սերիալում կերտած կերպարի մասին

14:40 • 30/08, Աշոտ Մկչտյանը նշանակվել է ԿԲ խորհրդի անդամ

14:30 • 30/08, Արսեն Խոջոյանը ստացիոնար բուժում է անցնում. ԱՆ

14:15 • 30/08, Նուռնուսցիները 9 ամիս շարունակ ապրում են գարշահոտության մեջ

14:02 • 30/08, Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի սեյմասի պատգամավոր Դալիս Կուոդիտեին

13:48 • 30/08, Հովիկ Աբրահամյանը կհրաժարվի ՀՊՏՀ կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից

13:21 • 30/08, Ժամկետային զինծառայողի մահվան գործով ձերբակալված կա

13:10 • 30/08, Մեկ շաբաթում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 2000 կրակոց

12:37 • 30/08, Հ. Ինջիղուլյանը խոսել է հարազատների հետ. «Հույս ունենք, որ տուն կվերադառնա»

12:10 • 30/08, ՊՆ-ին անցել է միայն համալիրի գույքը՝ շենքը և հողատարածքը. Դ. Հարությունյան

11:50 • 30/08, Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

11:21 • 30/08, Երևանի Կենտրոնում կրակոցներ են հնչել. Կա մեկ վիրավոր

10:55 • 30/08, Վերին Լարսի երթևեկությունը, հնարավոր է, օգոստոսի 31-ին վերականգնվի. «ՀԺ»

10:45 • 30/08, Արցախի անկախության 23-րդ տարեդարձին նախատեսվում է զինվորական շքերթ

10:37 • 30/08, Մշակույթը պետք չէ պաշտպանել, այն պետք է աշխատեցնել. «Առավոտ»

10:30 • 30/08, Հովիկ Աբրահամյանը հրավիրված չի եղել Ռուբեն Հայրապետյանի որդու հարսանիքին

10:24 • 30/08, Գեղարքունիքի մարզպետի ու Սևանի քաղաքապետի հարաբերութունները լարված են

10:16 • 30/08, «Բորդյուրները» փոխում եք՝ լավ եք անում, բայց ինչո՞ւ եք գործը կիսատ թողնում

10:11 • 30/08, Միկոյանի արձանն այս տարի չի տեղադրվի. «ՀԺ»

10:00 • 30/08, Սահմանադրական բարեփոխումների վերջնական տարբերակը կհրապարակվի հոկտեմբերին