11/04/2012 17:23
Արցախյան խճանկար. Շրջայց պաշտպանական գոտում
Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ շփման գծում վերջին երկու օրվա ընթացքում հանգիստ է եղել, կրակոցներ չեն հնչել: Կրակոցներ եղել են նմի փոքր այն կողմ: Այսպես միշտ է: Կրակոցները և դրանց բացակայությունը հաջորդում են իրար: Դիրքերում զինվորներ են` ավագի հսկողությամբ. Զենքեր, զինվորական սնունդ, հմազգեստ, պաշտպաններ:
Շփման գծում հարաբերական անդորր է` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն: Կրակոցներ, դիպուկահարներ, պատերազմ, արև, գարնանային քամի, ոչ մի շշուկ` խաղաղություն... Դիրքերում կանգնած զինվորը տեղյակ է` թշնամու դիրքերում դիպուկահարներ կան` զգոն է: Բայց լինում են նաև դժբախտ դեպքեր:
Պատմում էին, որ թշնամու ոտնձգությունների դեպքում փորձառու, պատերազմի բովով անցած մարտիկներ են կանգնում առաջնային գծում` պատրաստ ամեն ինչի:
Դիտակետից երևում են թշնամու դիրքերը: Թաքնված են: Շփման գծից այն կողմ դարձյալ հայրենիքն է, ձգվում են նույն հարազատ` արցախյան բնապատկերները:
Զինվորները պատասխանատուի ղեկավարությամբ հսկում են արցախյան պաշտպանական գիծը: Հեռադիտակով նկատելի են թշնամական հենակետերը` շատ մոտ: Որոշ տեղերում հեռադիտակ էլ պետք չէ:
Մարտակերտում ձգվում են ցորենի դաշտերը` կանաչ-կանաչ, պատկերներին երբեմն միախառնվում են տանկի մնացորդները, կիսավեր հայկական տները. Այս դաշտերում ոչ հեռու անցյալում պատերազմն էր:
Ստին, խեղաթյուրանքներին, պատերազմական լոզունգներին ի պատասխան դիրքերում կանգնած են մեր զինվորները, իսկ Արցախի գյուղերում ու քաղաքաներում` ազատ հայրենիքի քաղաքացիները:
Արցախցիները գնահատում են խաղաղությունը` պատրաստ պատերազմի: