11/04/2012 18:27
Արցախյան խճանկար. Զրույց գնդապետի հետ
Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված դիվիզիաներից մեկի հրամատարի տեղակալ, գնդապետ Վ. Իշխանյանը քսան տարուց ավելի է` բանակում է, մասնակցել է արցախյան գոյամարտին, զինադադարից հետո էլ շարունակել ծառայությունը:
Ըստ նրա` բանակի գերագույն նպատակն է ունենալ այնպիսի զինվորներ, ովքեր պատրաստ են մարտի: Այդպիսի բանակ Արցախն ունի` համոզված է գնդապետը:
Իշխանյանը նշեց, որ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայաված զորամասում միջադեպերը կտրուկ նվազել են. զինվորի ինքնակամ լքումը` 50 տոկոսով, վիրավորումները` 50 տոկոսով, մարմնական վնասվածքները` 30 տոկոսով:
Գնդապետի խոսքերով` այժմ բանակը որակական առումով բավականին առաջընթաց է արձանագրել. զինվորական կադրերի համալրում է գնում, երիտասարդ տղաները յուրացնում են զիվորական գիտելիքները Հայաստանի, Ռուսաստանում առաջատար ուսումնական հաստատություններում:
Նշենք, որ զորանոցներում կան Արցախի Պաշտպանության բանակի, ՀՀ պաշտպանության նախարարության և դատախազության թեժ գծեր, նաև փոստարկղեր, որոնց միջոցով կարելի է նկատառումներ, բողոքներ, մտահոգություններ ու առաջարկություններ փոխանցել: