11/04/2012 19:00
Արցախյան խճանկար. Զորահանդեսի փորձ` Ստեփանակերտում
Այսօր Ստեփանակերտի օդանավակայանում տեղի ունեցավ զորահանդեսի փորձ: Արցախում մայիսի յոթից սկսվելու են տոնական միջոցառումները, որոնք այս տարի հոբելյանական են` եռատոն:
Արցախի Հանրապետությունը այս տարի մեծ շուքով նշում է Արցախի պաշտպանության բանակի կազմավորման քսանամյակը, Շուշիի ազատագրման քսանամյակը, Առաջին հայրենական պատերազմի ավարտի 67-ամյակը:
Ստեփանակերտի օդանավակայանում ազգային դրոշներով քայլերթ են անում Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զորամիավորումները:
Արցախը սպասում է հյուրերի, հյուրանոցները արդեն պատվիրված են: Լինելու են բարձրաստիճան հյուրեր, հանրահայտ մարդիկ, իսկ թե ովքեր, պատասխանեցին` «անակընկալ է լինելու»: