14/04/2012 10:22
Այսօր կդիտվի առանց տեղումների, արևշող եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի մթնոլորտային բարձր ճնշման դաշտով: Այսօր՝ ապրիլի 14-ին, և 15-ին գրեթե ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ: Միայն հարավ-արևելյան շրջաններում որպես մնացորդային երևույթներ, այն էլ` տեղ-տեղ հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում մինչև 18մ/վ: Օդի ջերմաստիճանը ցերեկը մի փոքր կբարձրանա:
Meteo-tv-ն տեղեկացնում է, որ ապրիլի 16-ի գիշերը և ապրիլի 16-ին հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի տեղումնաբեր զանգվածի ներթափանցմամբ: Ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20մ/վ: Ամպամածությամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 2-4 աստիճանով:
Աղբյուրի փոխանցմամբ, Երևանում այսօր և ապրիլի 15-ին կդիտվի առանց տեղումների եղանակ: Ապրիլի 16-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առատ տեղումներ չեն կանխատեսվում, հնարավոր է նաև քամի 15մ/վ:
Ապրիլի 14-ի ցերեկը +21+23, երեկոյան +13+15: