30/04/2012 16:55
Առայժմ` 1 պարտություն և 1 հաղթանակ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ղազախստանի մայրաքաղաք Ալմաթիում շարունակվում է «Ղազախստանի նախագահի գավաթ» անվանումը կրող մրցաշարը: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականն անցկացրել է երկու հանդիպում: Ապրիլի 28-ին մեր ընտրանին 0:5 հաշվով պարտվել էր Հունգարիայի թիմին, իսկ ապրիլի 29-ին հաղթել է Թուրքմենստանի հավաքականին 4:2 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Օրբելի Համբարձումյանը, Ալիկ Առաքելյանը, Արամ Սարգսյանը և Էդուարդ Ավագյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Մայիսի 1-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը կանցկացնի վերջին հանդիպումը խմբային մրցաշարում` Ղազախստանի թիմի հետ: Խաղը կկայանա Երևանի ժամանակով ժամը 17:00-ին:
Մրցաշարային աղյուսակ
1. Հունգարիա 2 2 0 0 6-0 6
2. Ղազախստան 2 1 0 1 4-3 3
3. ՀԱՅԱՍՏԱՆ 2 1 0 1 4-7 3
4. Թուրքմենստան 2 0 0 2 4-8 0