02/05/2012 18:39
Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:
Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևացիներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդել են, որ կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար:
Քանդակագործն ընդգծել է, որ կիսանդրին կերտել է որպես արտիստի երկրպագու և հավելել, որ Փափազյանի հուշարձանը ստեղծելը իր վաղեմի մտադրություն է եղել, որը այսօր իրականացավ քաղաքային իշխանությունների անմիջական աջակցության շնորհիվ:
Վահրամ Փափազյանի կիսանդրին կանգնեցվել է Փափազյան և Կոմիտաս փողոցների խաչմերուկում: