04/05/2012 10:58
Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը
Այսօր Իրանում տեղական ժամանակով ժամը 08.00-ին մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների 2-րդ փուլը:
«Ուտրո.ռու»-ի փոխանցմամբ, օրենքի համաձայն, քվեարկությունը տևելու է մինչև 18.00-ն, սակայն անհրաժեշտության դեպքում ներքին գործերի նախարարը կարող է երկարաձգել քվեարկության ժամկետը:
Նշվում է, որ ընտրություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 130 թեկնածու`33 շրջաններից:
130 թեկնածուներից միայն 65-ը կընտրվեն երկրի խորհրդարան:
Իրանի խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը տեղի ունեցավ մարտի 2-ին: