ARM   RUS   ENG

Փոխվարչապետն ընդունել է Քուվեյթի շեյխուհի ալ Սաբահին

ՀՀ փոխվարչապետ, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գևորգյանն այսօր ընդունեց Քուվեյթի Պետության շեյխուհի, Քուվեյթի «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեի նախագահ Ֆարիհա ալ Ահմադ ալ Ջաբեր ալ Սաբահին:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հաղորդագրության համաձայն` փոխվարչապետը ողջունել է հյուրին Հայաստան այցելելու կապակցությամբ` նշելով, որ հայկական կողմը կարևորում է Քուվեյթի հետ բազմակողմ հարաբերությունների խորացումը: Նրա խոսքով` վերջին տարիներին նկատելի քայլեր են իրականացվում այդ ուղղությումբ` մասնավորապես հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում: Երկկողմ համագործակցությունը նաև ընդգրկում է հումանիտար ոլորտը, և Ա. Գևորգյանը հույս է հայտնել, որ շեյխուհու այցելությամբ այս ոլորտում երկու երկրների միջև գործակցության նոր հնարավորություններ կստեղծվեն:

Շեյխուհի ալ Սաբահը ներկայացրել է իր տպավորությունները` տեղեկացնելով, որ այցի շրջանակում եղել է մշակութային օջախներում, ծանոթացել հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը և տպավորված է տեսածով: Նա անդրադարձել է նաև Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացնելու մտադրությանը: «Օրինակելի մայր» բարձրագույն կոմիտեն բարեգործական տարբեր ծրագրեր է իրագործում ոչ միայն Քուվեյթում, այլև նրա սահմաններից դուրս: Ծրագրերի շահառուները հիմնականում աջակցության կարիք ունեցող կանայք, երեխաները, ծերերն ու հաշմանդամներն են: Շեյխուհին նշել է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորությունները, և հույս հայտնել, որ առաջիկայում արդեն կոնկրետ քայլեր կձեռնարկվեն այդ ուղղությամբ:

Փոխվարչապետը ողջունել է նման մտադրությունը և այն իրագործելու հարցում աջակցության պատրաստակամություն հայտնել` նկատելով, որ ՀՀ կառավարության համար ևս առաջնային են այդ խնդիրները:
 

14.05.2012, 18:12

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

15:13 • 20/10, «Բարեփոխումների նպատակն է իշխանությունը փոխանցել կոլեգիալ մարմնին»

15:00 • 20/10, Հոկտեմբերի 25-ին Երևանում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» 6-րդ փառատոնը

14:49 • 20/10, Ալեք Ենիգոմշյանի հետ միջադեպի առթիվ ծառայողական քննություն է սկսվել

14:37 • 20/10, Ա. Ռուստամյան. Հայեցակարգը հիմք է՝ ավելի արդյունավետ լուծումներ առաջարկելու

14:25 • 20/10, Շվեդիայում էբոլա վիրուսի կասկածանքով տղամարդու են հոսպիտալացրել

14:11 • 20/10, 9 ամսում տրվել է 6 խաղատան և 1 շահումով խաղի լիցենցիա

14:02 • 20/10, Ննջարանում արձակված կրակոցի հետևանքով մահացել է 37-ամյա տղամարդ

13:50 • 20/10, ՏԻՄ ընտրություններ՝ 14 համայնքում. Նախնական արդյունքները հայտնի են

13:38 • 20/10, Վ. Բաղդասարյան. Արտահերթ նիստ եք ցանկանում, որ հերթական շոուն սարքեք

13:29 • 20/10, Ի գիտություն վարորդների՝ Ճանապարհային ոստիկանության նորույթը

13:17 • 20/10, Գալուստ Սահակյան. Ես իմ լիազորություններին շատ լավ եմ տիրապետում

13:05 • 20/10, Մեկնարկել են դպրոցական աշնանային արձակուրդները

12:55 • 20/10, Վթար՝ Երևանում. 25-ամյա վարորդը գիտակցության չգալով մահացել է

12:30 • 20/10, Հայաստանում խոլերա հիվանդության որևէ դեպք չի գրանցվել

12:17 • 20/10, Շարմազանովը՝ Փոստանջյանին. Իմ ուշքը չի գնում Ձեր խոսափողն անջատելու համար

12:09 • 20/10, ԱԻՆ-ը վարորդներին կոչ է անում երթևեկել ձմեռային անվադողերով

11:53 • 20/10, Ինչպե՞ս խուսափել ճանապարհային տուգանքներից

11:42 • 20/10, Արմեն Աշոտյան. 1074 սոցիալապես անապահով ուսանող կսովորի պետպատվերով

11:20 • 20/10, Արա Զոհրաբյանը հանդիպել է մարզային համակարգողներին

11:08 • 20/10, ՀԱԿ. Շանթ Հարությունյանն ու նրա ընկերները քաղբանտարկյալ են

10:54 • 20/10, Այս գիշեր օդի ջերմաստիճանը նվազել է 4-5 աստիճանով

10:51 • 20/10, Չաշխատող կանայք ևս Մայրության նպաստ կստանան

10:36 • 20/10, Բակո Սահակյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելել են Արցախի հարավային թև

10:25 • 20/10, Վայք-Սիսիան ճանապարհին մերկասառույցի պատճառով 15 մեքենա է արգելափակվել

10:14 • 20/10, «Իսկ ինչո՞ւ պետք է խոսքի ազատությունը սահամանափակվի»

10:00 • 20/10, Այսօր Հովիկ Աբրահամյանը կհանդիպի Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ