14/05/2012 14:25
Մ.Բադեյան. ՀՀԿ-ն մեծամասնություն է, կոալիցիայի իմաստ չեմ տեսնում
«Եթե մենք ապահովել ենք բացարձակ մեծամասնություն, ապա կոալիցիայի իմաստ չեմ տեսնում»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը` հավելելով, որ կարծիքները տարբեր են, և կոալիցիա կազմել-չկազմելու հարցը խորհրդում դեռ չի քննարկվել:
Իսկ բոլոր նրանց, ովքեր փոքրամասնություն են կազմել խորհրդարանում, Մ.Բադեյանը կոչ արեց համակերպվել իրենց ստացած քվեների հետ: «ԲՀԿ-ն միշտ եղել է կոալիցիոն մեր գործընկերը, իսկ նախընտրական փուլում մրցակցությունը բնական է, բայց այն չի վերաճել թշնամության»,- հավաստիացրեց ՀՀԿ ներկայացուցիչը: