15/05/2012 12:52
Վ. Գրիգորյան. Ուրեմն թող Փարաջանովի տուն-թանգարանն էլ պայթեցնեն
Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը, խոսելով մայիսի 8 –ին «DIY» ակումբի հրկիզման վերաբերյալ, քննադատեց կատարվածը, նշելով, որ հանրության ձայնը որևէ մեկը չի կարող ներկայացնել:
«Հայ ժողովուրդը պետք է մարդու իրավունքների հավասարության պայքարի առաջամարտիկը լիներ, որովհետև ինքը ենթարկվել է ցեղասպանության այն պատճառով, որ տարբեր է եղել, և այդ ժողովուրդը պետք է ավելի հանդուրժող լինի: Այդ դեպքում թող Փարաջանովի տուն-թանգարանը պայթեցնեն, որովհետև այնտեղ էլ կան նման կոչեր և Փարաջանովն էլ միասեռական էր»,-ասաց նա:
Վիոլետ Գրիգորյանը կարծում է, որ սա հակապետական քայլ է, և պետք է պետականորեն պատժվի, որովհետև մեր երկրում բոլոր մեզանից «տարբեր» մարդկանց հանդեպ կա անհանդուրժողական վերաբերմունք:
«Շատ սփյուռքահայեր գալիս են ու գնում, որովհետև իրենց ուրիշ են զգում, պարսկահայ տղամարդիկ ավելի քնքուշ են թվում այլ մշակույթի պատճառով և ծաղրի են ենթարկվում: Անգամ ներպետական մակարդակում գյումրեցու, ղարաբաղցու հանդեպ ուրիշ է վերաբերմունքը, ես ուզում են իմ ձայնը միացնեմ դատապարտողներին»,-ասաց նա: