16/05/2012 13:08
Այս տարի կանցկացվի խոհարարական չորս փառատոն
Այս տարի չորս փառատոն է անցկացվելու: Սարդարապատում հուլիսի 11-ին նշվելու է տոլմայի փառատոնը, Ախթալայում` խորովածի փառատոնը` սեպտեմբերի 8-ին, հոկտեմբերի 6-ին` գինու փառատոնը, և այս տարի առաջին անգամ օգոստոսի 11-ին նշվելու ենք Նավասարդը, որը կոչվելու է Թոնրատոն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաղորդեց «Հայ խոհարարական ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ-ի տնօրեն Սեդրակ Մամուլյանը:
Բանախոսը նաև նշեց, որ Նավասարդը նշվելու է Սևանի տարածաշրջանի Ծաղկունք գյուղում, միջոցառումը տևելու է երկու օր, առաջին օրը կրակ է վառվելու Արագածի վրա, որը տեղափոխվելու է Ծաղկունք:
Միջոցառման ժամանակ նախատեսվում է Նավասարդյան խաղեր, կերակրատեսակների ցուցահանդես-համտես, որտեղ կենտրոնական տեղ է զբաղեցնելու ազգային թոնրի տեսլականը: