16/05/2012 10:59
Այսօր` պարզ, արևշող եղանակ
Հանրապետության տարածքում եղանակը կպայմանավորվի բարձր ճնշման դաշտով: Այս գիշեր ամբողջ տարածքում կդիտվի պարզ եղանակ, մայիսի 16-ին օրվա 2-րդ կեսին արևելյան մարզերում հնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և քամի մինչև 18մ/վրկ:
Այլ շրջաններում տեղումներ էական չեն սպասվում, կդիտվի ջերմ, արևշող եղանակ:
Օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա, հովտային շրջաններում` 3-5 աստիճանով: Այս մասին տեղեկացնում է Meteo-tv կայքը:
Երևանում մայիսի 16-ին կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ, տեղ-տեղ հնարավոր է քամու ուժգնացում 5-10մ/վրկ: Ցերեկային ժամերին`12.00-16.00 ցանկալի է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից: Այս գիշեր +13+15, մայիսի 16-ի ցերեկը +26+28, երեկոյան +20+22: