26/05/2012 12:41
Երեկ տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա
Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ մայիսի 25-ին` «Վերջին զանգի» օրը, տոնական հանդիսությունների անվտանգությունն ապահովելուն ուղղված Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության և ձեռնարկված հատուկ միջոցառումների արդյունքում, տուգանային հրապարակներ է տարվել 62 ավտոմեքենա, որից 32-ը՝ մարզերում, 30-ը՝ մայրաքաղաքում:
«Նշենք, որ այդ օրը հանրապետության ողջ տարածքում գրանցվել է վթարայնության ամենացածր ցուցանիշը՝ թե՛ տարվա կտրվածքով, թե՛ նախորդ տարիների համեմատությամբ՝ ընդամենը երկու ճանապարհատրանսպորտային պատահար, որոնք առնչություն չեն ունեցել «Վերջին զանգի» հանդիսությունների հետ»,-ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: