26/05/2012 09:22
Սոմալիի նախագահական ընտրություններ` օգոստոսի 20-ին
Նախագահական ընտրությունները Սոմալիում տեղի են ունենալու օգոստոսի 20-ին` քվեարկելու են միայն ընտրված, 225 տեղանոց խորհրդարանի անդամները:
Ռոսբալտ.ռու-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է Սոմալիում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ավգուստին Մախիգան:
Նախորդ տարվա սեպտեմբերին Սոմալիի առաջնորդները ընդունել են Սոմալիի ներքաղաքական խնդիրների լուծման ծրագիրը, որը ենթադրում է մոտակա մեկ տարվա ընթացքում ընտրությունների անցկացում և ժամանակավոր անցումային կառավարության գործունեության դադարեցում:
Ծրագրի համաձայն, ենթադրվում է հավասարապես բաշխել Աֆրիկյան Միության խաղաղապահների տեղակայումը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում և ընդդիմադիր, զինված խմբերի հետ բանակցությունների մեկնարկ: