07/06/2012 16:59
Իրաքում մահապատժի են ենթարկել Սադամ Հուսեյնի քարտուղարին
2003 թ.-ին իշխանությունից հեռացված Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնի նախկին անձնական քարտուղար Աբեդ Համիդ Հմուդի մահապատիժն ի կատար է ածվել:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` Իրաքի արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայդար աս-Սաադին հայտարարել է, որ հանցագործը մահապատժի է ենթարկվել այսօր` դատավճռի համաձայն:
Հմուդին մեղադրանք էր ներկայացվել Իրաքում 1991 թ.-ի ապստամբությունը ճնշելու հետ կապված. այդ ժամանակ զոհվել է մոտ 100.000 մարդ: