09/06/2012 11:05
Տուարեգների և իսլամիստների բախում՝ Մալիում
2 ամիս առաջ Մալիի հյուսիսը գրաված խմբավորումները միմյանց դեմ բախումներ են նախաձեռնել` Կիդալ քաղաքում առաջացնելով բողոքի ցույցեր:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, տուարեգների ազգային «Ազավադ»-ի ազատագրման կազմակերպության և իսլամիստական «Անսար Դինե» խմբավորման միջև բախումները սկսվել են քաղաքում ընթացող քաղաքացիական դժգոհությունների 3-րդ օրը:
Նշվում է, որ այն պահից սկսած, երբ ապստամբները գրավել էին Մալիի հյուսիսը, այնտեղից տեղափոխվել է 300.000 մարդ, իսկ տարածաշրջանում կայունության վերականգնմամբ զբաղվում է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համագործակցության կազմակերպությունը, որը Մալի է ուղարկել 3000-անոց զորախումբ, սակայն իրավիճակի կարգավորման ժամկետները նախանշված չեն: