11/06/2012 16:57
Հոսնի Մուբարաքը կոմայի մեջ է
Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, ով այժմ գտնվում է Կահիրեի «Տորա» բանտում, կոմայի մեջ է:
«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` Եգիպտոսի ՆԳՆ մամուլի քարտուղար Ալա Մահմուդը հայտարարել է, որ կոմայի մեջ գտնվող Մուբարաքին տեսակցելու խնդրանքով բանտի ղեկավարությանն են դիմել նախկին նախագահի որդիները` Ալաան և Գամալը. բանտի ղեկավարությունը թույլատրել է այցելությունը:
ՆԳՆ մամուլի քարտուղարի խոսքերով` Մուբարաքի նկատմամբ դատավճռի կայացումից հետո նրա առողջական վիճակը անընդհատ վատթարանում է, նա ունի բարձր ճնշում, շնչառական և սրտային խնդիրներ: