11/06/2012 17:22
ՀՀ Նախագահը հանդիպել է Ռուպրեխտ Պոլենցին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը Հանրապետության նախագահը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր: