12/06/2012 10:56
Հուգո Չավեսը գրանցվել է որպես նախագահի թեկնածու
Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը գրանցվել է որպես թեկնածու` հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում:
«ՌԲԿ»-ի փոխանցմամբ, հարյուր հազարավոր նրա կողմնակիցներ դուրս են եկել Կարակասի փողոցներ, մինչ նրանց դիմելը` Չավեսը նրանց համար պարել է և երգել ժողովրդական երգեր:
Չավեսը 3-րդ անգամ է առաջադրվում նախագահի թեկնածու: Նրա հիմնական հակառակորդը ընդդիմադիր թեկնածու Էնրիկե Կապրիլես Ռադոնսկին է: