12/06/2012 17:06
Սերժ Թանգյանի հարսանեկան լուսանկարները համացանցում են
«System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանգյանի հարսանեկան լուսանկարները երեք օր անց հայտնվել են համացանցում: Թեև հյուրերին նախապես զգուշացվել էր ֆոտո և վիդեո նկարահանումներ չանելու մասին, այդուհանդերձ դրանց մի մասն արդեն թափառում են սոցիալական ցանցերում:
Հիշեցնենք, որ աշխարհահռչակ երաժշտի ընտրյալը վանաձորցի Անժելա Մադաթյանն է: Նախապես հայտարարվածի համաձայն` նորապսակներն արգելել էին նկարահանել իրենց պսակադրությունը, իսկ արարողությունը կատարվել է փակ, առանց լրագրողների ու ավելորդ աղմուկի. հյուրերի շարքում են եղել միայն ամենամոտ ընկերներն ու հարազատները: