15/06/2012 17:14
Բ. Սահակյանը ընդունել է Ռոբերտ Նազարյանի պատվիրակությանը
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին ընդունել է աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության hանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը` կառույցի ղեկավար Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, հայտնեցին ԼՂՀ նախագահի մամլո գրասենյակից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայությունների և տնտեսական մրցակցության կարգավորման ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկուստեք նշվել է փոխգործակցության հետագա ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը, ինչի համար ստեղծված են բարենպաստ պայմաններ:
Հանդիպմանը մասնակցում էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը: