15/06/2012 13:16
Բակո Սահակյանը դիպլոմներ է հանձնել Արցախի ուսանողներին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին հանդիսավոր պայմաններում դիպլոմներ է հանձնել Արցախի պետական համալսարանը գերազանցությամբ ավարտած մի խումբ շրջանավարտների:Տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից:
Իր խոսքում երկրի ղեկավարը կարեւորել է բարձրագույն կրթության դերը մեր հանրապետության կյանքում եւ ընդգծել, որ մենք կառուցում ենք մի պետություն, որտեղ գիտելիքը, կիրթ ու բազմակողմանի զարգացած մարդը պետք է ունենան առանցքային դերակատարություն:
Նախագահ Սահակյանը նշել է, որ երկրի ղեկավարի կողմից լավագույն շրջանավարտներին դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենում առաջին անգամ, բայց կլինի շարունակական եւ կդառնա բարի ավանդույթ:
Արարողությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: