15/06/2012 18:15
Հունիսի 15-ին ՀԱԿ խորհրդակցություն է տեղի ունեցել
Հունիսի 15-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի տարածքայի կառույցների ղեկավարների խորհրդակցություն, որը վարել է Լևոն Զուրաբյանը:
ՀԱԿ գրասենյակի փոխանցմամբ` խորհրդակցության ընթացքում քննարկվել են հունիսի 26-ին նախատեսված հանրահավաքի իրազեկման և կազմակերպմանն առնչվող հարցեր:
Անդրադարձ է եղել նաև ներքաղաքական իրավիճակին և Հայ Ազգային Կոնգրեսի առաջիկա անելիքներին և ռազմավարությանը: