ID քարտեր. Հայկ Չոբանյանը մտահոգված չէ
Հունիսի 15-16-ին Երևանում ընթանում է ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են 59 կազմակերպություններ, որոնցից 38-ը տեղական և 21-ը` արտասահմանյան: Տեղական կազմակերպությունների շարքում էր «Նորք» տեղեկատվական վերլուծական կենտրոնը։ Ներկայացնում ենք կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանի հարցազրույցը Aysor.am-ի հետ` էլեկտրոնային կառավարման և ID քարտերի վերաբերյալ:
-«Նորքը» էլեկտրոնային կառավարման համակարգեր է ներդնում, այժմ ի՞նչ փուլում եք:
-«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնն արդեն 11 տարի ինտենսիվ աշխատում է ՀՀ-ում պետական տեղեկատվական համակարգերի հիմնադրման ուղղությամբ, և այս տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել` շուրջ 40 պետական խոշոր համակարգեր են ներդրվել, ծրագրեր իրականցվել. դա ոչ միայն համակարգերի ներդրում է, այլև կոնցեպցիաների, մոտեցումների մշակում, ներկայացրել ենք Հայաստանի էլեկտրոնային կառավարման համակարգի կոնցեպցիան, որը դասական կոնցեպցիա է: Համակարգերի ներդրումն իրականացրել ենք էլեկտրոնային կառավարման համակարգի զարգացման տրամաբանությամբ:
Առաջին տարիներին ներդրել ենք հիմնական տեղեկատվական բազաները, մտածել դրանք օն-լայն կառավարելու մասին, սկսել ենք ներդնել ավելի ժամանակակից վեբ-համակարգեր:
- Սոցիալական ոլորտում միասնական տեղեկատվական ցանց եք ստեղծել, դա ի՞նչ առավելություն է տվել ոլորտին:
- Աշխատելով սոցիալական ապահովության ոլորտում` ապահովել ենք ոլորտի կազմակերպությունների` միասնական ցանցի մեջ լինելը, և այսօր ոլորտի բոլոր կազմակերպությունները` շուրջ 200, ինտերնետ կապի և համակարգերի միջոցով կապված են միմյանց: Ցանցին կապված են նաև հարակից համակարգեր, որոնք անհրաժեշտ են ոլորտի համակարգերի շահագործման համար. դա բնակչության ռեգիստրն է, իրավաբանական անձնաց, անշարժ գույքի, ավտոմեքենաների ռեգիստրները, կադաստրի համակարգը: Ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման կոմպոնենտը` տեղեկատվության փոխանակման ավտոմատ համակարգը:
Համակարգը հնարավորություն է տալիս Հանրապետության 16 տեղեկատվական համակարգերի փոխկապակցված լինել իրար հետ, համալրված լինել արդիական տեղեկատվությամբ: Մեկ աղբյուրից հնարավոր կլինի այս բոլոր բազաներից ստանալ տեղեկատվություն անձի, կամզակերպության վերաբերյալ, իսկ ծառայությունների մատուցման մասով ապահովում ենք տարբեր գերատեսչություններում տարբեր ծառայություններ մատուցելիս պահանջվող տեղեկանքների ծավալի էական կրճատում:
-Ոլորտի բոլո՞ր կազմակերպություններն են իրականացնում տեղեկատվության փոխանակություն:
-Սոցիալական ոլորտում կառավարման համակարգերի զարգացումը հասցրել ենք բարձր մակարդակի և կոչ ենք անում, որ կազմակերպությունները սրա ներքո կառուցեն ռազմավարությունները` քաղաքացիների ծառայությունների մատուցման մեխանիզմների զարգացման առումով, դա կնպաստի համակարգի արդյունավետությանը:
-Հունիսի մեկից «Նորքն» այլևս չի՞ տրամադրում սոցիալական քարտեր:
-«Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնն այլևս սոցիալական քարտերի համար դիմումներ չի ընդունում, որովհետև հունիսի մեկից արդեն փոխվել է օրենսդրությունը և սոցիալական ապահովության քարտը` որպես անձի նույնականացման միջոց, փոխարինվել է հանրային ծառայությունների համարանիշով։
Հանրային ծառայության համարանիշ ստանալու համար քաղաքացին պետք է դիմի Ոստիկանության անձնագրերի և վիզաների տարածքային բաժին, որտեղից կարող է ստանալ կամ հանրային ծառայությունների համարանիշ հավաստող տեղեկանք, կամ ID քարտ, որի վրա կլինի նույն հանրային ծառայությունների համարանիշը:
-Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում ID քարտը:
-Հանրային ծառայությունների համարանիշը նույն սոցիալական ապահովության քարտի համարն է, այսինքն` անձը եթե դիմի ստանալու` քաղաքացուն նոր համար չի տրվելու, եթե կա սոցիալական ապահովության քարտի համար, նույնականցման քարտի կամ հանրային ծառայությունները հավաստող տեղեկանքի վրա գրվելու է այդ նույն համարը: Այն քաղաքացիները, ովքեր ունեն գործող նմուշի անձնագրեր և իրենց անձնագրերը վավեր են մինչև որոշակի ժամանակահատված, այդքան ժամանակահտվածում ուժի մեջ են սոցիալական քարտերը, դրանք շրջանառությունից դուրս չեն եկել, ուղղակի տրամադրումն է ավարտվել:
Իսկ ովքեր խնդիրներ ունեն, կարող են դիմել ՕՎԻՐ-ի տարածքային բաժին և ստանալ հանրային ծառայությունների համարանիշ` տեղեկանքի վրա գրված:
-Արդյոք մտահոգություններ չկա՞ն ID քարտերի վերաբերյալ։
-Ես ինքս մտահոգված չեմ: Մենք ոչ միայն պետք է զարգացնենք մեր էլեկտրոնային ծառայությունները, այլև ներդնենք այնպիսի մեխանիզմներ, որ մարդիկ այդ ծառայություններից օգտվեն` կիրառելով իրենց ID քարտերը: Մարդկանց նույնականացումը համակարգերում կիրականացվի ID քարտերի միջոցով, որը հերթական փուլն է հանրապետությունում նույնականացման համակարգի ներդման ուղղությամբ:
16.06.2012, 14:13
Aysor.am
22:20 • 19/05, Բաց դռների օր Եվրոպական Խորհրդարանում. Ֆոտոշարք
21:48 • 19/05, Արևային մարտկոցներով աշխատող աշխարհի ամենամեծ նավը. Ֆոտոշարք
21:12 • 19/05, ԱՄՆ-ում մեքենան մխրճվել է տոնահանդեսի ժամանած մարդկանց խմբի մեջ
20:51 • 19/05, Ջոն Լենոնի և Ջորջ Հարրիսոնի կիթառը վաճառվել է աճուրդում
20:36 • 19/05, Վաղարշյան փողոցում մեքենան ջրածածկվել է
20:19 • 19/05, Պատմություններ ջուրը նետած շշով նամակների մասին. Մաս 1
19:38 • 19/05, Սերժ Սարգսյանը շնորհավորել է բարերար Լուիզ Մանուկյան-Սիմոնին
19:21 • 19/05, Ալ Կապոնեի եղբայրը ոստիկան էր. Հետաքրքիր փաստեր հայտնիների մասին
18:55 • 19/05, Գլխի մաշկի թեփոտում. Պատճառներ
18:27 • 19/05, «Ջա Մյուզիքի» 23-ամյա վաճառողը տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր
17:59 • 19/05, Այսօր ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օրն է
17:36 • 19/05, Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Գեորգի Դիակվնիշվիլին (Տեսանյութ)
17:10 • 19/05, «Ժառանգություն». Հայաստանում վիճակը պայթյունավտանգ է. Կարող է ուշ լինել
16:53 • 19/05, Giorgio Armani-ի նոր օծանելիքը կներկայացնի Քեյթ Բլանշետը
16:30 • 19/05, Մահացել է գեներալ-լեյտենանտ Ստեփան Միրզոյանը
16:07 • 19/05, Մատուցողուհու սպանության մեջ կասկածվողը փորձաշրջան է անցել այդ ռեստորանում
15:50 • 19/05, Րաֆֆի. Տղամարդկություն չունեն, ուզում են մի ամիս ևս անուշ անեն աթոռի վրա
15:29 • 19/05, Անդրիաս Ղուկասյան. Նոր Հայաստան ունենալու համար պետք է լինի հեղափոխություն
15:12 • 19/05, «Ժառանգության» հայտարարությունը՝ զինվորի սպանության կապակցությամբ
14:28 • 19/05, Կենգուրուն ծեծել է ավստրալացի քաղաքական գործչին
13:51 • 19/05, Եգիպտոսը 10 դոլարով թանկացնում է զբոսաշրջության նպատակով տրամադրվող վիզան
13:30 • 19/05, Մոտկորի անտառապետի սպանության մեջ կասկածվողը կկալանավորվի
13:04 • 19/05, Ադրբեջանը գնել է Եվրատեսիլը. Բացահայտումներ (Տեսանյութ)
12:41 • 19/05, Մահացել է «Брат» ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը (Տեսանյութ)
11:53 • 19/05, Բեռլուսկոնիի սիրուհիներին ստիպում էին կրել միանձնուհու հագուստ
02:25 • 19/05, «Եվրատեսիլ 2013»-ի հաղթողը Դանիան է
01:11 • 19/05, Dorians-ի անթերի ելույթը «Եվրատեսիլի» եզրափակչում (Տեսանյութ)
00:45 • 19/05, «Տաշիր 2013»-ի մասնակիցները փոքրիկ հուշանվերներ ստացան
22:45 • 18/05, Նոյեմբերյանում վիրավորված զինվորը դուրս է եկել կոմայից
17:35 • 18/05, Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց
17:25 • 18/05, Վաֆա Գուլիզադե. Ադրբեջանն ի վիճակի չէ արդարացնել Իրանի ակնկալիքները
17:13 • 18/05, Բողոքի ցույց` Կառավարության դիմաց. Ֆոտոշարք
17:13 • 18/05, Նոր համակարգ, որն աղետի ժամանակ ավելի կառավարելի կդարձնի ԱԻ ոլորտը
17:01 • 18/05, Հայաստանում սկսել են բազմաբերք ելակ աճեցնել, որը նաև կարտահանվի
16:40 • 18/05, Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները մոմ են վառում
16:25 • 18/05, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կմեկնի Մոսկվա
16:06 • 18/05, Վրաստանի իշխանությունները վաճառում են Սահակաշվիլիի ուղղաթիռները
15:57 • 18/05, Ցուցարարները փորձել են մտնել կառավարության շենք
15:47 • 18/05, Սելավաջրերից վնասվել են Աղձք գյուղի այգիները
15:38 • 18/05, Արագածոտնի մարզում կարկուտը վնասել է ցանքատարածքներն ու այգիները
15:30 • 18/05, ՄԻՊ աշխատակիցները հանդիպել են Լ. Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալին
15:22 • 18/05, Լյուքս Ստեփանյանի մահվան գործով արդեն պատժվածներ կան
15:09 • 18/05, Գյուղապետ. Լյուքս Ստեփանյանի հարազատները դեռևս չեն հասել գյուղ
14:58 • 18/05, Միջադեպ՝ զոհված զինծառայողների մայրերի ու ոստիկանների միջև
14:42 • 18/05, Ծնողները մահացած զինվորի դիակը տանում են գյուղ` հուղարկավորության համար
Գլխավոր