16/06/2012 11:42
Ճապոնիայում գործարկում են 2 ատոմային ռեակտորներ
Ճապոնիայի վարչապետ Յոսիխիկո Նոդան հայտարարել է հուլիսին ատոմակայանի 2 ռեակտորների վերագործարկման մասին:
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, դա կլինի ռեակտորների առաջին գործարկումը այն պահից ի վեր, երբ «Ֆուկուսիմա-1»-ի վթարից հետո Ճապոնիայում դադարացվել էր 50 ատոմակայանների աշխատանքը:
«Օխի» ատոմակայանի 2 ռեակտորների գործարկման թույլտվությունը տվել է Ֆուկուի շրջանի ղեկավարը, ում ղեկավարած շրջանի տարածքում է գտնվում այդ ատոմակայանը:
Մինչ այդ, Նոդան հայտարարել էր, որ համարում է ռեակտորների գործարկումը անհրաժեշտ պայման` երկրի տնտեսությունը փրկելու համար: