18/06/2012 16:16
Սոցապ ոլորտում բարեփոխումները շարունակվելու են
Այսօր կառավարության արտահերթ նսիտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արտեմ Ասատրյանը վստահեցրեց, որ նորմալ ժառանգություն է ստացել, համակարգում բարեփոխումներ են ընթանում, որոնք շարունակվելու են` «կենսաթոշակային բարեփոխումների շարունակականություն, ինտեգրված սոցիալական բարեփոխումների ներդրում համակարգի ներդրում և այլն»:
Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա նախարարը նշեց, որ կադրային փոփոխությունները ինքնանպատակ չեն, միայն այն դեպքում են անհրաժեշտ, երբ մարդիկ իրենց աշխատանքը չեն կատարում:
Նշենք, որ Արտեմ Ասատրյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարն էր: