18/06/2012 11:00
Իսրայելն արտաքսել է աֆրիկյան ներգաղթյալների առաջին խմբին
Իսրայելը սկսել է աֆրիկյան անօրինական ներգաղթյալների արտաքսումը երկրից. Հարավային Սուդան է ուղարկվել մոտ 100 հոգի:
«Ռիա-Նովոստի»-ի փոխանցմամբ, գրեթե 8 միլիոնանոց Իսրայելում բնակվում են 60.000 աֆրիկացիներ, որոնք այդ երկիր են ներթափանցել վատ վերահսկվող Եգիպտոսի սահմանից:
Տեղի բնակչությունն անընդհատ ցույցեր է կազմակերպում և հայտարարում, որ հանցագործությունների աճի հիմնական պատճառը հենց ներգաղթյալներն են և պահանջում կառավարությունից լուծել անկոչ հյուրերի հարցերը: