19/06/2012 17:10
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրները» ցույցեր են նախապատրաստում
Եգիպտոսում «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մոհամեդ Մուրսին հայտարարել է, որ պատրաստվում է երդվել ժողովրդի առջև Թահրիր հրապարակում` հունիսի 22-ին:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` նախօրեին «Մուսուլման եղբայրների» նախընտրական շտաբը հայտարարել էր, որ Մուրսին անվիճելի հաղթանակ է տարել նախագահական ընտրություններում:
Նշվում է, որ դեռևս շարունակվում է Եգիպտոսի նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը, ընտրությունների պաշտոնական արդյունքները պարզ կլինեն միայն հունիսի 21-ին:
Միաժամանակ, «Մուսուլման եղբայրները» հայտարարել են, որ չեն ընդունում երկրի զինվորական իշխանությունների` խորհրդարանը ցրելու մասին որոշումը և նախապատրաստվում են զանգվածային ցույցերի: