ARM   RUS   ENG

Պակիստանում հայտնի երգչուհի է սպանվել

Պակիստանի Փեշավար քաղաքում սպանվել է հայտնի երգչուհի Գազալա Ջավեդը:

«Ուտրո.ռուի» փոխանցմամբ` երգչուհուն և նրա հորը սպանել է այն պահին, երբ վերջիններս դուրս են եկել գեղեցկության սրահից:

Ջավեդի քույրը, ով եղել է նրա կողքին, չի տուժել:

Երգչուհու վրա կրակողների թվում է եղել նաև նրա նախկին ամուսինը` Ջահանգի Խանը:

Ջավեդը երգեր էր կատարում պուշտու լեզվով և բավականին հայտնի էր Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջաններում:
 

19.06.2012, 16:00

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |