20/06/2012 10:06
Էշթոնը Լիբիային կոչ է արել անհապաղ ազատել ՄՔԴ-ի աշխատակիցներին
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը կոչ է արել ազատ արձակել Լիբիայում ձերբակալված Միջազգային քրեական դատարանի չորս աշխատակիցներին:
«Ես կոչ եմ անում ամեն ջանք գործադրել՝ ձերբակալվածներին անհապաղ ազատ արձակելու համար»,- ասված է Ք. Էշթոնի հայտարարության մեջ:
BBC-ն գրում է, որ Էշթոնը նշել է նաև, որ Լիբիայի իշխանությունները Միջազգային քրեական դատարանի աշխատակիցների պահվածքի վերաբերյալ պահանջներ պետք է ներկայացնեն՝ տվյալ կազմակերպության իրավական դաշտի սահմաններում:
Աղբյուրը հիշեցնում է նաև, որ Լիբիայի դատախազությունն ավելի վաղ հրաժարվել էր ազատ արձակել ՄՔԴ-ի աշխատակիցներին, իսկ Լիբիայի գերագույն դատախազի որոշման համաձայն՝ նրանք կալանքի տակ կմնան 45 օր, քանի դեռ կշարունակվի հետաքննությունը: