ARM   RUS   ENG

Պաշտոնապես մեկնարկեց GALAXY S 3 սմարթֆոնի վաճառքը Հայաստանում

Այսօր Երևանում Orange և Samsung ընկերությունները ներկայացրեցին GALAXY S-ի երրորդ սերնդի մոդելը` GALAXY S 3 սմարթֆոնը:

Ներկայացվող սմաթֆոնը ճանաչում է օգտագործողի ձայնը, հասկանում է մտադրությունները, հնարավորություն տալիս անմիջապես և հեշտությամբ կիսելու հիշարժան պահերը:

GALAXY S 3–ի 4.8 դյույմանոց HD Super AMOLED էկրանը տալիս է գերազանց պատկեր: 8MP հզորությամբ տեսախցիկ 1.9 MP ճակատային տեսախցիկ:

Samsung-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Անդրանիկ Շահբազյանը նշեց, որ սմարթֆոնի կարգախոսն է` «ստեղծված է մարդկանց համար` ոգեշնչված բնությունից»: Նա նաև շեշտեց, որ սմարթֆոնն ունի գերազանց արտաքին տեսք, պարունակում է բազմաթիվ նորարարություններ, կարելի է հայատառ հաղորդագրություններ ուղարկել և ստանալ:

Orange Արմենիայի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան իր հերթին նշեց, որ երկու ընկերությունների համար կարևոր օր է, պաշտոնապես մեկնարկում է GALAXY S 3–ի վաճառքը Հայաստանում. «Այս մեկնարկով տոնում ենք նաև երկու ընկերությունների համագործակցությունը»:

Բրունո Դյութուան նաև հաղորդեց, որ սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 350 հազար դրամով, սակայն Orange–ի սակագնային փաթեթներից որևէ մեկին` պանտերա, թիթեռ, դելֆին, բաժանորդագրվելու դեպքում հեռախոսը կարժենա 215 հազար դրամ:

«Պանտերա ծառայությունների փաթեթի բաժանորդները կստանան մեկ գիգաբայթ անվճար ինտերնետ` իրենց փաթեթով հանդերձ»,- շեշեց Բ. Դյութուան:
 

20.06.2012, 11:47

Aysor.am

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Share |






Լրահոս

18:17 • 28/08, Beeline-ը իջեցնում է ֆիքսված հեռախոսակապի ծառայութունների սակագները

18:05 • 28/08, «Միկա» մարզադաշտը հանձնվեց ֆինանսների նախարարությանը

17:43 • 28/08, «Աբրահամյանները ոչ թե ինձ քցել են, այլ զերծ են պահել «քցողներից»»

17:30 • 28/08, Աշտարակում վրաերթից կին է մահացել

17:15 • 28/08, Կբարելավվի սոցիալական պաշտպանության ծառայությունների տրամադրումը

17:00 • 28/08, Քոթոթն արգելափակվել է փշալարերի մեջ. Լուսանկարներ

16:02 • 28/08, 45-ամյա կինը փորձել է ինքնասպան լինել

15:39 • 28/08, Որքան Ադրբեջանը խոչընդոտի, այնքան նոր բանաձևեր կարելի է ակնկալել. Նախարար

15:05 • 28/08, Պետք է ապահովել լրագրողների անվտանգ աշխատանքն Ուկրաինայում. Դեսպան

14:25 • 28/08, Երեկ հրադադարի ռեժիմը խախտվել է 35 անգամ

14:00 • 28/08, «ԱԳՆ-ն ողջունում է Կալիֆորնիայի Սենատի որոշումը. Այն չափազանց կարևոր է»

13:30 • 28/08, Այս տարի 100 դատապարտյալ ապահովվել է աշխատանքով

13:04 • 28/08, Սահմանամերձ գոտուց եկած 1-ին կուրսեցիների համար մինչև 30 % զեղչ կկիրառվի

12:45 • 28/08, Ջրանցքն ընկած 7-ամյա երեխայի դին հայտնաբերվել է

12:32 • 28/08, Երեկոյան հնարավոր է փոփոխական ամպամածություն

12:05 • 28/08, Առաջին դասարան կգնա 40 հազար երեխա

11:38 • 28/08, Փլուզման հետևանքով Սարի թաղում մարդ է մահացել. Լուսանկարներ

11:25 • 28/08, Կալիֆորնիայի Սենատն ընդունել է Արցախի անկախությունը

11:17 • 28/08, Լրագրողների մուտք գործելը ԱԺ գլխացավանք է դարձել. «Հրապարակ»

11:10 • 28/08, «Հայպետհիդրոմետից» հերքում են, թե սեպտեմբերի 2-ին կգրանցվի +40, +41 աստիճան

11:03 • 28/08, Համալիրի աշխատակիցներն իրենց աշխատավարձն են պահանջում. «Հրապարակ»

10:56 • 28/08, Բնակիչներն իրենց տուն շունչները պահած են ելումուտ անում. «Առավոտ»

10:49 • 28/08, Արմեն Մովսիսյանի ջայլամների բիզնեսը հաջողությամբ զարգանում է. «168 Ժամ»

10:41 • 28/08, Հայաստանում վաղուց գործում են ռուսական թեքումով դպրոցներ. «Հրապարակ»

10:33 • 28/08, ՀՀԿ-ն հարսանիքի է պատրաստվում. Այսօր ԳՄ նիստ չի լինելու «ՀԺ»

10:26 • 28/08, Լ. Ստեփանյանի սպանության գործով դատապարտված Դավիթը վիրահատության կարիք ունի

10:18 • 28/08, Դատական դեպարտամենտը հայտնվելու է իրավապահների ուշադրության կենտրոնում

10:08 • 28/08, Արցախում լուռ ակցիա են անում ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի. «Առավոտ»

10:02 • 28/08, Հ1-ում գրողներին նվիրված հաղորդաշար կպատրաստվի. «Հրապարակ»